FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ֆրանսիան և Լիբանանը հանդես են գալիս 2026 թվականից հետո հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության երկարաձգման օգտին՝ զգուշացնելով, որ դրա արագ դուրսբերումը կարող է անվտանգության ոլորտում վակուում ստեղծել։
Իսրայելը դեմ է առաքելության երկարաձգմանը՝ պնդելով, որ UNIFIL-ը չի կարողացել կանխել «Հեզբոլլահի» ռազմական ներուժի ընդլայնումը։
Ներկայում առաքելության կազմում ավելի քան 7000 մարդ կա, մինչդեռ այն փոխարինելու փորձերը փակուղի են մտել։



