չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆրեդերիկ X-ը պաշտոնապես հայտարարվեց Դանիայի թագավոր

Ֆրեդերիկ X-ը պաշտոնապես հայտարարվեց Դանիայի թագավոր

Դանիայի կառավարության ղեկավար Մետե Ֆրեդերիկսենը կիրակի Կոպենհագենի Քրիստիանսբորգ պալատի պատշգամբից դանիական թագի հպատակներին հայտարարել է թագավոր Ֆրեդերիկ X-ի գահ բարձրանալու մասին, որը նույնպես առաջին անգամ հայտնվել է հանրության առջև` որպես թագավոր:

83-ամյա Մարգրետե II թագուհին 52 տարվա կառավարումից հետո պաշտոնապես հրաժարվել է գահից՝ միապետ հռչակելով ավագ որդուն՝ 55-ամյա Ֆրեդերիկին:

Թագուհի Մարգրետե II-ը գահից հրաժարվելու մասին բոլորի համար անսպասելի հայտարարել է դեկտեմբերի 31-ի ամանորյա իր ելույթում։ Դանիայի թագուհին պարզաբանել էր, որ առողջական խնդիրներն են ստիպել իրեն հեռանալ։ Այնուհանդերձ, Մարգրետեն ստանձնելու է սագավորի երկրորդ տեղակալի պաշտոնը:

Մարգրետե II-ը վերջին 900 տարվա ընթացքում Դանիայի առաջին միապետն է, որը հրաժարվել է գահից: Այդ որոշումը խախտել է վաղեմի ավանդույթը, որի համաձայն՝ նոր թագավոր կամ թագուհի կարող է հռչակվել միայն գործող միապետի մահից հետո:

  • Կիսվել: