երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայում ու Բելգիայում գյուղատնտեսները բողոքի ակցիաներ են անցկացնում

Ֆրանսիայում ու Բելգիայում գյուղատնտեսները բողոքի ակցիաներ են անցկացնում

Ֆրանսիայի գյուղատնտեսները շարունակում են բողոքի ակցիաները, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նրանք տրակտորներվ փակել են փողոցները և որոշ մայրուղիներ։ Երկրի հարավում սկսած ակցիաները հասել են Փարիզի մոտ։

Բողոքի ալիքը տարածվել է նաև Բելգիայում։ Բրյուսելի կենտրոնը տրակտորներով փակած ֆերմերները ասում են, որ մնալու են մինչև փետրվարի 1-ին կայանալիք՝ Եվրամիության գագաթնաժողովը։

Ըստ այսօրվա լուրերի՝ Ֆրանսիայում ֆերմերները փակել են Թուլուզի օդանավակայանի ճանապարհը, իսկ Բելգիայում՝ Զեբրյուգե նավահանգիստը։

Գյուղատնտեսները զիջումներ են պահանջում իշխանությունից։ Նրանք, մասնավորապես, նշում են, որ էկոլոգիական ստանդարտները իրենց համար ավելի են խստացվում, բայց դրսից, որտեղ այդ ստանդարտները պարտավոր չեն պահպանել, էժան ապրանքներ են ներմուծվում։

  • Կիսվել: