հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ֆրանսիայում քիմիական գործարանը ենթարկվել է դատաքննության՝ թունավոր թափոնների համար

Ֆրանսիայում քիմիական գործարանը ենթարկվել է դատաքննության՝ թունավոր թափոնների համար

Ֆրանսիայի հարավում գտնվող «Ալտեո» գործարանը, որը կավահող է արտադրում, դատաքննության է ենթարկվել Միջերկրական ծով թունավոր թափոնների երկարատև արտանետումների պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Գործարանի կողմից  2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեպի ծով են բաց թողնվել նյութեր, որոնց ռեակցիաները հանգեցրել են առողջության համար վնասակար հետևանքների՝ վնաս հասցնելով նաև բուսական ու կենդանական աշխարհին»,- գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ արտանետումները գերազանցել են սնդիկի և մկնդեղի կոնցենտրացիան, և 2016-ից 2021 թվականներին ընդհանուր առմամբ գրանցվել է 64 խախտում։

1894 թվականին հիմնադրված «Ալտեո»-ն աշխարհի ամենահին ալյումինի վերամշակման գործարանն է: Այն հումքը ներմուծում է հիմնականում Գվինեայից՝ սպիտակ կավահող արտադրելու համար, որն օգտագործվում է զենքի, ավտոմոբիլային արդյունաբերության և բջջային հեռախոսների արտադրության մեջ։

  • Կիսվել: