հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Ֆրանսիայում Օլիմպական խաղերի բացման օրը տրանպորտային կոլապս է. տուժել են հարյուր հազարվոր ուղևորներ

Ֆրանսիայում Օլիմպական խաղերի բացման օրը տրանպորտային կոլապս է. տուժել են հարյուր հազարվոր ուղևորներ

Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraph.co.uk-ը՝ մանրամասնելով, որ չարագործներն ակնհայտորեն փորձել են խափանել այս երեկո Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

«Համակարգված» հարձակումների շրջանակում երկաթգծերի երկայնքով ազդանշային համակարգերը հրկիզվել են, իսկ մալուխները կտրվել և հրկիզվել են:

Հարձակումները գնացքների մկնման զանգվածային չեղարկումների պատճառ են դարձել։ Փարիզի շրջանային խորհրդի ղեկավար Վալերի Պեկրեսի խոսքով, տուժել է մոտ 250 հազար ուղևոր: Ակնկալվում է, որ հանգստյան օրերին կտուժի ավելի քան 800,000 մարդ:

Այժմ բոլոր հետախուզական ծառայությունները մոբիլիզացվում են՝ պարզելու այս դիվերսիոն գործողությունների ծագումը, AFP-ին հայտնել է անվտանգության աղբյուրը։

  • Կիսվել: