կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ֆրանսիայում օդերևութաբանները եղանակային վտանգի նախավերջին մակարդակն են հայտարարել

Ֆրանսիայում օդերևութաբանները եղանակային վտանգի նախավերջին մակարդակն են հայտարարել

Ֆրանսիացի օդերևութաբանները վատ եղանակի պատճառով եղանակային վտանգի նախավերջին (նարնջագույն) մակարդակն են հայտարարել Ֆրանսիայի եվրոպական մասի 2/3-ում: Այս մասին ասված է Meteo France օդերևութաբանական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խոսքը երկրի հարավ-արևմուտքում, կենտրոնական մասում և հյուսիսում գտնվող 60 դեպարտամենտների մասին է: Եվս 23 դեպարտամենտներում տագնապի դեղին մակարդակ է հայտարարվել։ 

Ինչպես հայտնի է՝ շաբաթ գիշերը ուժեղ ամպրոպներ են տեղացել Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում Կոտ դ ‘ Արմոր և Իլ և Վիլլեն դեպարտամենտներում: Այդտեղ փրկարարները շուրջ 350 այց են կատարել վատ եղանակի պատճառով:

  • Կիսվել: