հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ֆրանսիայում կանգնեցրել են Նիկարագուա մեկնող ավիաչվերթը, որում առանց ուղեկցության 13 երեխա է եղել

Ֆրանսիայում կանգնեցրել են Նիկարագուա մեկնող ավիաչվերթը, որում առանց ուղեկցության 13 երեխա է եղել

13 անչափահաս առանց ուղեկցության, հնդիկ 300 ուղեւորների հետ միասին, ինքնաթիռում էր, որը թռչում էր Նիկարագուա, ինքնաթիռը կանգնեցվել է մարդկանց առեւտրի կասկածանքով, տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով իշխանություններին։

Airbus A340 ինքնաթիռը կանգնեցվել է Վաթրի օդանավակայանում, Փարիզից 150 կիլոմետր արեւելք, Դուբայից հինգշաբթի ժամանելուց հետո։ Անանուն տեղեկություն էր ստացվել այն մասին, որ ինքնաթիռում մարդկանց առեւտրի պոտենցիալ զոհեր կան։

Մարնի դեպարտամենտի քաղաքացիական պաշտպանության բաժինը տեղեկացրել է, որ ինքնաթիռում 13 անչափահաս կա՝ առանց մեծահասակների ուղեկցության, ինչպես նաեւ ուղեկցվող անչափահասներ, որոնց տարիքը տատանվել է 21 ամսականից մինչեւ 17 տարեկանի սահմաններում։

Չվերթի 303 ուղեւորները շավաթ առավոտյան դեռ օդանավակայանի սպասասրահում են։

Ուրբաթ օրը հետաքննության շրջանակում ձերբակալվել է երկու ուղեւոր։

Ավիաընկերության փաստաբան Լիլիանա Բակայոկոն հայտնել է, որ անձնակազմի բոլոր անդամները հարցաքննվել են, եւ նրանց թույլ են տվել դուրս գալ ինքնաթիռից։

  • Կիսվել: