Ֆրանսիայում հայտնել են ահաբեկչական հարձակում կանխելու մասին
Ֆրանսիայում սկսվել է հետաքննություն՝ կապված ահաբեկչական հարձակման կազմակերպման փորձի հետ, որի մեջ կասկածվում են երեք երիտասարդ կանայք, տեղեկացնում է AFP-ն:
Նշվում է, որ Ազգային հակաահաբեկչական դատախազությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ին սկսվել է պաշտոնական հետաքննություն հանցավոր խմբին մասնակցության գործով՝ անձի դեմ հանցագործությունների պատրաստման նպատակով։ Երեք կասկածյալներն էլ կալանքի տակ են վերցվել։
Ահաբեկչության դեմ պայքարի գծով դատախազ Օլիվիե Քրիստենը AFP-ին տված հարցազրույցում նշել է, որ ջիհադական սպառնալիքը ամենազգալին է մնում Ֆրանսիայի համար՝ ինչպես մասշտաբներով, այնպես էլ պոտենցիալ գրոհների պատրաստման մակարդակով։
Նա հավելել է, որ վերջին երեք տարիներին այն միայն ուժեղացել է, ինչը պահանջում է հատուկ ծառայություններից մշտական պատրաստվածություն նոր հարձակումներին դիմակայելու համար։
Թեեւ հնարավոր դավադրության մանրամասները չեն հրապարակվում, իշխանություններն ընդգծել են, որ հետաքննությունն ակտիվ փուլում է. քննիչները ստուգում են ձերբակալվածների կապերն արմատական ցանցերի հետ:


