շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիայում հայտարարել են անկարգությունների ավարտի մասին

Ֆրանսիայում հայտարարել են անկարգությունների ավարտի մասին

Ֆրանսիայում անկարգությունները դադարել են։ Այս մասին Սենատում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը: 

՛՛Մենք նախանշում ենք ողջ Ֆրանսիայում հանգստության վերադարձը՛՛,-ասել է Դարմանինը և հավելել, որ ՆԳՆ-ն, այնուամենայնիվ դեռ մոբիլիզացիայի ուժեղացված ռեժիմում է։

՛՛Անհրաժեշտ է, սակայն, ուշադիր հետևել, թե ինչ կլինի առաջիկա օրերին՛՛,-ասել է ՆԳՆ ղեկավարը։

Իր հերթին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբետ Բորնը հայտարարել է, որ Ֆրանսիայում շարունակվող անկարգությունների հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է։

  • Կիսվել: