հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ֆրանսիայում հայտարարել են Ադրբեջանից ապատեղեկատվության արշավի մասին

Ֆրանսիայում հայտարարել են Ադրբեջանից ապատեղեկատվության արշավի մասին

Արտասահմանյան թվային միջամտությունից պաշտպանության ֆրանսիական ծառայությունը (Viginum) իր զեկույցում Ադրբեջանի հետ կապված սուբյեկտներին մեղադրել է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի նախաշեմին Ֆրանսիայի հեղինակությանը վնասելու փորձերի համար, հաղորդում է Reuters-ը:
 
Իր զեկույցում կազմակերպությունը նշել է, որ Ադրբեջանի հետ կապված սուբյեկտները հուլիսի վերջին տեղեկատվական մանիպուլյացիայի արշավ են իրականացրել, որն ուղղված է եղել Ֆրանսիայի հեղինակությանը վնաս հասցնելուն` 2024 թվականին Օլիմպիական խաղերն ընդունելու նրա կարողության տեսանկյունից:
 
«Viginum-ի հաշվետվության համաձայն… արձանագրվել է X (սոցիալական ցանցում) վիզուալ նյութերի տարածում, որոնք կոչ են անում բոյկոտել ՕԽ-2024-ը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը նշում է, որ Viginum-ի հաշվետվությունը հայտնվել է Փարիզի և Բաքվի միջև լարվածության աճի և հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: