չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ֆրանսիայում գնդակահարված 17-ամյա դեռահասի տատիկը կոչ է անում վերջ տալ անկարգություններին

Ֆրանսիայում գնդակահարված 17-ամյա դեռահասի տատիկը կոչ է անում վերջ տալ անկարգություններին

Երեքշաբթի օրը Ֆրանսիայում ոստիկանության կողմից սպանված 17-ամյա դեռահասի տատիկը կոչ է արել դադարեցնել անկարգությունները և դատապարտել է իր թոռան մահվան փաստը որպես պատրվակ օգտագործելը: Տատիկը համապատասխան կոչով դիմել է BFMTV-ին տված հարցազրույցում:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես մեղադրում եմ միայն այն ոստիկանին, ով սպանել է թոռնիկիս։ Լավ է, որ ոստիկաններն այստեղ են։ Անկարգություններ կազմակերպողներին կոչ եմ անում կանգ առնել՛՛։

Ըստ նրա անկարգություններ կազմակերպողները պատասխանատվություն կկրեն իրենց արարքների համար. տատիկը հավաստիացրել է, որ վստահում է Ֆրանսիայի արդարադատությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ հունիսի 27-ին ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները:

 

  • Կիսվել: