շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ֆրանսիայում երկու Mirage ինքնաթիռ է կործանվել

Ֆրանսիայում երկու Mirage ինքնաթիռ է կործանվել

Ֆրանսիայի Վոսգեսի և Մյուրթ-է-Մոզելի աևելյան դեպարտամենտներում այսօր ավիավթարի հետևանքով երկու Mirage ինքնաթիռ է կործանվել, տեղեկացնում է Est Republicain-ը։

Հրապարակման մեջ, մասնավոապես, ասված է. «Ռազմաօդային ուժերի երկու Mirage ինքնաթիռներն այսօր առավոտյան կործանվել են Հաութրվիլի հատվածում»:

Նշվում է նաև, որ ժանդարմերիայի ու հրշեջ-փրկարարական ծառայության մասնակցությամբ օդաչուների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեռևս հնարավոր չէ պարզել ավիավթարի զոհերի կամ ավիավթարին ներգրավված զինծառայողների թիվը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: