ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիայում ցուցարարները փորձել են ներխուժել թատրոնի շենք, որտեղ այդ պահին գտնվել է Էմանուել Մակրոնը (տեսանյութ)

Ֆրանսիայում ցուցարարները փորձել են ներխուժել թատրոնի շենք, որտեղ այդ պահին գտնվել է Էմանուել Մակրոնը (տեսանյութ)

Հունվարի 17-ին Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ պայքարող մոտ 30 ցուցարարներ փորձել են ներխուժել Բուֆ դե Նորդ թատրոն,  որտեղ նախագահ Էմանուել Մակրոնն ու առաջին տիկինը միասն ներկայացում դիտելիս են եղել։ Ոստիկանական ուժերը խոչընդոտել են ցուցարարների մուտքը։

Ֆրանսիական մամուլի հաղորդմամբ՝ Մակրոնին և նրա տկնոջը  անվտանգության նկատառումներից ելնելով տարհանել են։ Սակայն կարճ ժամանակ անց նրանք վերադարձել և շարունակել են դիտել ներկայացումը։

Փարիզի ոստիկանության բաժանմունքից հայտնում են, որ ցուցարարներին այդպես էլ չի հաջողվել մուտք գործել թատրոնի շենք։

«Ինչ-որ մեկը տեղեկություն ուներ այն մասին, որ Մակրոնը թատրոնում է։ Այնպես որ մենք եկանք ցույց տալու, որ մենք այստեղ ենք, որ բողոք կա կենսաթոշակային բարեփոխումների դեմ։»,- ասել է ցուցարարներից մեկը։

Ֆրանսիական մամուլն էլ, հղում անելով Մակոնի մերձավորներին, հայտնել է, որ չնայած միջադեպին, նախագահը շարունակել է այցելել թարտորններ, ինչպես դա արել է միշտ։

  • Կիսվել: