ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ֆրանսիայում այսօր տեղի ունենալիք ակցիաների ժամանակ անվտանգությունը կապահովի 76 000 ոստիկան ու ժանդարմ

Ֆրանսիայում այսօր տեղի ունենալիք ակցիաների ժամանակ անվտանգությունը կապահովի 76 000 ոստիկան ու ժանդարմ

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը 76 000 իրավապահի է ներգրավել այսօր՝ հոկտեմբերի 2-ին, նախատեսված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ անվտանգությունն ապահովելու համար, հայտնել է Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Բրյունո Ռետայոն, տեղեկացնում է BFMTV-ն:

Նշվում է, որ այսօր ամբողջ երկրում շուրջ 250 բողոքի ակցիա է սպասվում կառավարության խիստ տնտեսական միջոցառումների դեմ։ Բողոքի ակցիաների նախաձեռնողներն են արհմիութենական կազմակերպությունները։

Տրանսպորտի աշխատանքում լուրջ փոփոխություններ չեն նախատեսվում։ Փարիզի մետրոն կաշխատի առանց փոփոխությունների։ Սպասվում են ոչ մեծ խափանումներ քաղաքամերձ գնացքների աշխատանքում։ Հնարավոր են ավիաչվերթերի աննշան ուշացումներ։

 

  • Կիսվել: