Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել
Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ կործանվել է Fouga Magister ինքնաթիռը, որը պատկանում է ֆրանսիական ավիացիոն ակումբներից մեկին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Պարեկային ինքնաթիռների ավիաշոուի ժամանակ Fouga Magister ինքնաթիռը, որն օգտագործվում էր Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի կողմից 1964-ից, ընկել է ծովը Լավանդայի ափերի մոտ՝ Վար դեպարտամենտում ժամը 17.00-ի սահմաններում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Օդաչուն չի կարողացել լքել ինքնաթիռը, քանի որ օդանավը հագեցած չէ կատապուլտային նստատեղով։
Ինչպես հաղորդվում է՝ ավիաշոուն դադարեցվել է:
Ֆրանսիայի Վար դեպարտամենտի պրեֆեկտուրայից հայտնել են, որ հայտնաբերվել է ավիաշոուի ժամանակ կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը։
«Տուլոնի դատական տրիբունալի դատախազը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար վթարի պատճառները»,- ասված է պրեֆեկտուրայի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Տեսանյութը՝ այստեղ: