շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ բախվել է երկու կործանիչ

Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ բախվել է երկու կործանիչ

Ֆրանսիայում Meeting de l'air ավիաշոուի ժամանակ երկու Rafale կործանիչներ են բախվել: Այդ մասին գրում է Sud Ouest-ը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ի կեսօրին՝ Կոնյակ կոմունայի (Շարանտի դեպարտամենտ) տարածքում՝ ռազմաօդային ուժերի 709-րդ բազայից ոչ հեռու։

Վթարի հետևանքով վնասվել է օդանավերից մեկի պոչի հատվածը, բեկորներն ընկել են Ժենսակ-լա-Պալլու կոմունայի բնակելի շենքի վրա։

Նշվում է, որ երկու օդաչուներին էլ հաջողվել է անվտանգ վայրէջք կատարել, տուժածներ չկան: Միջադեպի պատճառները հետաքննվում են։

  • Կիսվել: