Ֆրանսիայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Ֆրանսիայում ընտրատեղամասերը փակվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար, որոնք անցկացվել են երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին։
Ավելի քան 49,3 միլիոն գրանցված ընտրող պետք է ընտրեր խորհրդարանի ստորին պալատի 577 պատգամավորի:
Երկրորդ փուլին մասնակցությունն ամենաբարձրն էր 1981 թվականից ի վեր՝ ընտրատեղամասերի փակվելուց մեկ ժամ առաջ՝ գրեթե 60%;
Ավելի քան 3,3 միլիոն քվեարկության վստահագրեր են ձևակերպված եղել այն անձանց կողմից, ովքեր անձամբ չեն կարողացել դա անել: