Ֆրանսիայում անկարգությունների ֆոնին բերման ենթարկվածների թիվը հատել է 700-ը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ երկրում անկարգությունների գիշերը բերման ենթարկվածների թիվը 486-ից հասել է 719-ի, որից 194-ը՝ Փարիզում, 65-ը՝ Մարսելում։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն անկարգությունների հետ կապված մոտ 45 հազար ոստիկան է տեղակայել։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ին։ Պատճառը ոստիկանների կողմից Փարիզի արվարձան Նանտերի բնակիչ, 17-ամյա Նահելի սպանությունն էր։