Ֆրանսիայում անկարգությունների ֆոնին 10 քաղաքներում պարետային ժամ է սահմանվել
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող տասը քաղաքների իշխանությունները պարետային ժամ են սահմանել՝ անկարգությունների դեմ պայքարելու համար, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այդ քաղաքների թվում են Լիլը, Դենանտը, Կրուան և Ռուբեն։
Պարետային ժամի մեկնարկը տատանվում է տեղական ժամանակով 20:00-ից մինչև 22:00 և, կախված քաղաքից, կարող է տարածվել կամ բոլոր բնակիչների վրա, կամ միայն անչափահասների:
Նաև պարետային ժամ է մտցվել Փարիզի որոշ արվարձաններում։