Ֆրանսիայում անկարգությունների բարձրակետն անցել է․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ անկարգությունների պիկը երկրում անցել է։ Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատում, կոմունաների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ։
«Պետք է զգույշ լինել առաջիկա օրերին եւ շաբաթներին, բայց, ըստ երեւույթին, անկարգությունների բարձրակետն անցել է»,- նրա խոսքերը մեջբերել է BFMTV հեռուստաալիքը։
Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին 241 կոմունաների ղեկավարներ, Մակրոնն ընդգծել է, որ այժմ «բացարձակ գերակա պետք է դառնա երկարաժամկետ կարգի ապահովումը»։