ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվողների խումբ է ձերբակալվել

Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվողների խումբ է ձերբակալվել

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է հինգ անձի, որոնք կասկածվում են Մյուրտե և Մոզել դեպարտամենտի երեք համայնքներում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է «L'Est Républicain» թերթը։

«Օպերացիայի ընթացքում, որը Փարիզից ղեկավարել է Ազգային հակաահաբեկչական դատախազությունը (PNAT), մոբիլիզացվել են մասնագիտացված ծառայություններ, և ուրբաթ առավոտյան միաժամանակ հինգ մարդ ձերբակալվել է Նանսիում, Թուլում և Վանդոևր-լե-Նանսիում»,- ասվում է հրապարակման մեջ։

Օպերացիան իրականացրել են ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:

  • Կիսվել: