կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ֆրանսիայում 17-ամյա տղայի սպանությունից հետո ևս 70 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում 17-ամյա տղայի սպանությունից հետո ևս 70 մարդ է ձերբակալվել

 Ֆրանսիայում ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո տեղի ունեցած անկարգությունների ընթացքում նախորդ գիշեր ավելի քան 70 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաընկերությունը։

«Ներքին գործերի նախարարությունն ամփոփել է ոստիկանության տվյալները, համաձայն որոնց այս գիշեր Ֆրանսիայիում 72 անձ ձերբակալվել է»,– ասված է հեռուստատեսության հաղորդագրությունում։

Փարիզում ձերբակալվել է 24 անձ։
ՆԳՆ տվյալներով, անկարգությունների սկզբից ի վեր ամբողջ երկրում երիտասարդները մոտ 3.8 հազար մեքենա են այրել, ոստիկանության և իրավապահ մարմինների շենքերն ու հարյուրավոր քաղաքապետարաններ էլ հարձակման են ենթարկվել։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով էլ թալանվել է մոտ 250 բանկային մասնաճյուղ, 200 մթերային խանութ և մոտ 10 առևտրի կենտրոն։

  • Կիսվել: