երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ֆրանսիայի վարչապետը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ, Մակրոնը հանդես կգա ուղերձով

Ֆրանսիայի վարչապետը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ, Մակրոնը հանդես կգա ուղերձով

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ խորհրդակցության։ Ֆրանսիական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այցը կապված է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների արդյունքների հետ։

Խորհրդակցությունը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ։

Հեռուստաալիքը նաև չի բացառում, որ Ֆրանսիայի ղեկավարը կարող է ազգին ուղղված ուղերձով հանդես գալ, երբ կփակվեն Ֆրանսիայի վերջին ընտրական տեղամասերը։

Նշենք՝ Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 59,71%:

  • Կիսվել: