հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանսիայի վարչապետը կառավարության հրաժարականի խնդրագիր է ներկայացրել, որը նախագահը մերժել է

Ֆրանսիայի վարչապետը կառավարության հրաժարականի խնդրագիր է ներկայացրել, որը նախագահը մերժել է

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբետ Բոռնը նախագահ Էմանուել Մակրոնին Է ներկայացրել նախարարների կաբինետի հրաժարականի խնդրագիր, որը մերժվել Է: Հունիսի 21-ին այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել են Մակրոնի վարչակազմում. «պետության ղեկավարն ակնկալում Է, որ կառավարությունը կշարունակի կատարել իր առաքելությունը: Ելիսեյան պալատի ներկայացուցիչերի խոսքով՝ նախագահը «մտադիր Է կառուցողական լուծումներ որոնել» հունիսի 21-ին խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներում:

Կառավարության հրաժարականի խնդրագիրը տրվել Է հունիսի 19-ին ավարտված խորհրդարանական ընտրությունների արդյունքների պատճառով: Դրանց արդյունքներով կառավարող դաշինքն Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) կորցրել Է մանդատների հուսալի մեծամասնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: