կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն, հայտնել են Ելիսեյան պալատից, տեղեկացնում է Agence France-Presse գործակալությունը:

Նամակում, որը մեջբերել է գործակալությունը, Բորնը հայտնել է ձեռնարկված բարեփոխումների ընթացքը շարունակելու անհրաժեշտության մասին։

Նախագահ Մակրոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Բորնին իր կատարած աշխատանքի համար։

Նա իր թվիթերյան էջում գրել է. ՛՛Տիկին վարչապետ, մեր ազգին ծառայելու ընթացքում ձեր աշխատանքն ամեն օր օրինակելի է եղել: Դուք խիզախությամբ, նվիրվածությամբ և վճռականությամբ կյանքի եք կոչել բարեփոխումները: Ի սրտե շնորհակալ եմ՛՛:

 

  • Կիսվել: