Ֆրանսիայի ՊՆ ղեկավար նշանակված Բրունո լը Մերը հրաժարական է տվել
Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրունո լը Մերը, որը նշանակվել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում, հրաժարական է տվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հրաժարականի մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ իր նշանակումը քննադատել են ընդդիմադիրները։
Նախարարը սոցցանցի իր էջում գրել է. «Ես ընդունում եմ, որ իմ որոշումը որոշ մարդկանց մոտ անհասկանալի, կեղծ և անհամաչափ արձագանք է առաջացնում»:
Նա հավելել է, որ պաշտոնն ընդունել է պարտականության զգացումից ելնելով և Ֆրանսիային ծառայելու համար։
Ավելի վաղ իր հրաժարականի մասին հայտնել էր նաև Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն։ Նա հրաժարական էր տվել պաշտոնը ստանձնելուց ընդամենը 3 շաբաթ անց։


