ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը քննարկել են Ռուսաստանից նավթի ներկրման էմբարգոյի հարցը

Ֆրանսիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը քննարկել են Ռուսաստանից նավթի ներկրման էմբարգոյի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանից նավթի ներկրման էմբարգոյի հարցը, ինչին դեմ է Բուդապեշտը։

՛՛Բոլոր մակարդակներով բանակցություններ են ընթանում՝ վեցերորդ (Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների) փաթեթի շուրջ գլոբալ համաձայնության հասնելու համար՛՛,-ասել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչը։

Նա նաև հավելել է, որ պատժամիջոցների հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն ԵՄ այլ ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել էր, որ Մակրոնը մայիսի 10-ին ծրագրում է բանակցություններ վարել Հունգարիայի վարչապետ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ այլ առաջնորդների հետ Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգոյի վերաբերյալ։

 

  • Կիսվել: