Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտոնապես հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասին, տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև ուրբաթ ժամը 18:00-ն: Երկուշաբթի Հանրապետության Սահմանադրական խորհուրդը պետք է հրապարակի գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը։
Նշենք, որ Ելիսեյան պալատի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու ցանկության մասին հայտարարել է չորս տասնյակ մարդ: