շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետի կառավարությանը

Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետի կառավարությանը

Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է վարչապետ Ֆրանսուա Բայրուի հրաժարականի օգտին: Այս մասին տեղեկացնում է France24-ը։

Ինչպես հաղորդվում է՝ հեռացող վարչապետը երեքշաբթի առավոտյան կներկայացնի իր հրաժարականը նախագահ Էմանուել Մակրոնին։

Բայրուն հրաժարական կտա իր ամբողջ կառավարության հետ միասին՝ բյուջետային խնայողության վերաբերյալ քննարկումների ֆոնին, ինչը Ֆրանսիան կներքաշի նոր քաղաքական ճգնաժամի մեջ։

Իր հերթին Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկա օրերին կքննարկի նոր վարչապետ նշանակելու հարցը, այն բանից հետո, երբ խորհրդարանը անվստահություն հայտնեց գործող կառավարությանը։

 «Հանրապետության նախագահը հաշվի է առնում պատգամավորների քվեարկության արդյունքները։ Վաղը նա կընդունի վարչապետ Ֆրանսուա Բայրուին՝ նրա կառավարության հրաժարականը ընդունելու համար: Հանրապետության նախագահը առաջիկա օրերին կնշանակի նոր վարչապետ», - ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: