կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ֆրանսիայի հարավում անտառային խոշոր հրդեհի պատճառով տարհանվել է 3 հազար մարդ

Ֆրանսիայի հարավում անտառային խոշոր հրդեհի պատճառով տարհանվել է 3 հազար մարդ

Ավելի քան 3 հազար մարդ տարհանվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Արևելյան Պիրենեյան դեպարտամենտի ճամբարից արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է RMC ռադիոն։

Հրդեհի ազդանշանը ստացվել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը։ Հրդեհը ոչնչացրել է վագոն-տնակներից մեկը և վնասել մի քանի մեքենաներ ու կցասայլ Կանետ-ան-Ռուսիլյոնին մոտ գտնվող ճամբարում: Ուժեղ քամիների պատճառով հրդեհն արագ տարածվել է անտառով և հասել Մար Էստան մշտական ​​ճամբար։

Հրդեհի հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու հրշեջ և մեկ ժանդարմ, երկու հոգի հոսպիտալացվել է։

Երկուշաբթի առավոտյան հրդեհի տարածումը կասեցվել է։

  • Կիսվել: