Ֆրանսիայի երկաթուղային հաղորդակցությունը կաթվածահար է եղել
Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թամաս Բախն արձագանքել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին Փարիզում ստեղծված իրավիճակին։ Ֆրանսիայի երկաթուղային հաղորդակցությունը կաթվածահար էր եղել տարբեր երթուղիներում տեղի ունեցած դիվերսիոն հրկիզումների պատճառով։ Հուլիսի 26-ին շուրջ 800 հազար ուղևոր չի կարողացել օգտվել երկաթուղային տրանսպորտից։ Բազմաթիվ ուղևորներ չեն կարողացել հեռանալ Փարիզի Մոնպարնաս կայարանից։
Թամաս Բախը նշել է՝ մտավախություն չունի, որ ստեղծված իրավիճակը կխոչընդոտի Օլիմպիական խաղերի անցկացմանը։