կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայի բազմաթիվ պետական ​​կառույցների առցանց ռեսուրսները ենթարկվել են հզոր կիբերհարձակման

Ֆրանսիայի բազմաթիվ պետական ​​կառույցների առցանց ռեսուրսները ենթարկվել են հզոր կիբերհարձակման

Ֆրանսիայի բազմաթիվ պետական ​​կառույցների առցանց ռեսուրսները ենթարկվել են հզոր կիբերհարձակման։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Հարձակումը սկսվել է կիրակի երեկոյան։ Այժմ հաքերների գործողություններից վնասը հասցվել է նվազագույնի, վերականգնվել է հասանելիությունը պետական ​​տեղեկատվական ռեսուրսներին, պարզաբանել է BFMTV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պետական ​​կառույցները ենթարկվել են DDoS հարձակման, որի ժամանակ ինտերնետ ռեսուրսի բազմաթիվ հարցումները հանգեցնում են դրա գերծանրաբեռնմանը։

  • Կիսվել: