շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը»․ Հաջիզադե

Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը»․ Հաջիզադե

Ֆրանսիան ազնիվ և չեզոք միջնորդ չէ. այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի՝ Հայաստանում արված հայտարարություններին:

«Նախարար Կոլոննայի՝ Հայաստանում իր հանդիպումներում կեղծ «շրջափակման» և «բռնի տեղահանման» մասին հայտարարությունները չեն նպաստումխաղաղությանը: «Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է» նրա հայտարարությունները վերջնականապես պատռեցին Ֆրանսիայի՝ ազնիվ և չեզոք միջնորդ լինելու պնդումների դիմակը», - գրել է Հաջիզադեն:

  • Կիսվել: