չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆրանսիան ընտրություններից հետո Չինաստանի և Թայվանի միջև երկխոսության հույս է հայտնել

Ֆրանսիան ընտրություններից հետո Չինաստանի և Թայվանի միջև երկխոսության հույս է հայտնել

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հուսով է վերսկսել Չինաստանի և Թայվանի միջև երկխոսությունը կղզում կայացած ընտրություններից հետո։ Այս մասին ասվում է նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թայվանում անցկացված ազատ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց են տվել, թե ժողովրդավարությունը որքան ամուր է արմատավորվել կղզում

«Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Թայվանի նեղուցում խաղաղությանն ու կայունությանը, կոչ ենք անում բոլոր կողմերին  հարգել ստատուս քվոն և անհամբեր սպասում ենք նեղուցի երկու կողմերի միջև երկխոսության վերսկսմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ֆրանսիացի դիվանագետներն ընդգծել են, որ Թայվանը հանրապետության կարևոր գործընկերն է հատկապես տնտեսության, մշակույթի, գիտության, ինչպես նաև տեխնոլոգիայի ոլորտում։

  • Կիսվել: