ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ֆրանսիան ճանաչել է Պաղեստին Պետությունը

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստին Պետությունը

Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովում, որը նվիրված էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը։

«Ժամանակն եկել է։Հենց այդ պատճառով, հավատարիմ մնալով Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու՝ Ֆրանսիայի պատմական հանձնառությանը, ես հայտարարում եմ՝ Ֆրանսիան այսօր ճանաչում է Պաղեստին Պետությունը»,- ասել է Մակրոնը։

2025 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ Պաղեստինի անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի 153 անդամ պետություն, ինչպես նաև Վատիկանը։ Վերջին պետությունները, որոնք միացել են այդ ցանկին՝ Ֆրանսիայից բացի, եղել են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան։ Գերմանիան, սակայն, դեռևս չի պատրաստվում միանալ Պաղեստինի ճանաչմանը։


  • Կիսվել: