երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ֆրանսիան ռմբակոծել է Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտները

Ֆրանսիան ռմբակոծել է Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտները

Ֆրանսիական ինքնաթիռներն Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռմբակոծել են «Իսլամական պետության» դիրքերը Սիրիայում: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն՝ Լիբանանում ՄԱԿ-ի ֆրանսիացի խաղաղապահներին ամանորյա այցի ժամանակ, տեղեկացնում է The Guardian-ը։

Նա, մասնավորապես, ասել է. «Մեր զինված ուժերը շարունակում են պայքարել ահաբեկչության դեմ Լևանտում: Կիրակի օրը ֆրանսիական օդուժը թիրախային հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի դեմ սիրիական հողի վրա»։

Նշվում է, որ ֆրանսիական Rafale կործանիչները և ամերիկյան Reaper անօդաչուներն «ընդհանուր առմամբ 7 ռումբ են նետել կենտրոնական Սիրիայում ԻՊ-ին պատկանող երկու ռազմական թիրախների վրա»:

  • Կիսվել: