ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու Ադրբեջանում հայ գերիներին ազատ արձակելու ջանքերին․ Մակրոն

Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու Ադրբեջանում հայ գերիներին ազատ արձակելու ջանքերին․ Մակրոն

Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնմանը։ Այս մասին հինգշաբթի հայտնել են Ելիսեյան պալատից՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։

"Երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ", - նշել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում:

Մակրոնը հայտարարել է հրադադարի մասին նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո [Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցում] երկարաժամկետ քաղաքական լուծման հասնելու իր վճռականության մասին:

Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքով ՝ զրույցի ժամանակ նախագահը տեղեկացրել է "Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ աջակցելու բոլոր գերիների ազատ արձակելու ջանքերին, ինչպես նաեւ նպաստելու Հայաստանի տնտեսական զարգացմանը":

Ինչպես հավելել են վարչակազմում, Մակրոնը շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: