հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի հրաժարականից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր կառավարության ղեկավար է նշանակել կարանտինից դուրս գալու ռազմավարության համակարգող Ժան Կաստեքսին։ Այս մասին ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդագրության մեջ նշված է. «Նախագահ Էմանուել Մակրոնը Ժան Կաստեքսին նշանակել է վարչապետ և նրան հանձնարարել նոր կառավարություն ձևավորել»:

55-ամյա Ժան Կաստեքսը նախքան վարչապետի պաշտոնում նշանակվելը վերահսկում էր երկրի՝ ինքնամեկուսացման ռեժիմից դուրս գալու գործընթացը։ Նա վերլուծաբանների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս գարնանը, երբ Մակրոնը նրան հանձնարարել էր կարանտինի վերացման պետական ծրագրի իրականացումը։

Դրանից մեկ տարի առաջ նա նշանակվել էր ազգային մարզական գործակալության նախագահ և զբաղվում էր Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման նախապատրաստությամբ:

 

 

 

 

  • Կիսվել: