շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆրանսիան չի կարող ԼՂՀ հայությանը թողնել այնպիսի դիկտատորի քմահաճույքին, ինչպիսին Իլհամ Ալիևն է. Liberation

Ֆրանսիան չի կարող ԼՂՀ հայությանը թողնել այնպիսի դիկտատորի քմահաճույքին, ինչպիսին Իլհամ Ալիևն է. Liberation

Ֆրանսիան չի կարող հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 120.000 հայերի վրա ծանրացած մշտական սպառնալիքի հետ,- գրում է ֆրանսիական Liberation թերթը։ Արցախի Հանրապետությունը, որը հիմնականում բնակեցված է հայերով, դարձել է Բաքվի ռեժիմի կազմակերպած շրջափակման զոհը, որն աստիճանաբար խեղդում է նրան։ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը Ֆրանսիային և Եվրամիությանը խնդրում են հնարավորինս արագ արձագանքել՝ տրամադրելով աջակցության գործողությունների ծրագիր։

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը նոր շրջադարձ է ստացել՝ կապված Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի փակման հետ։ Մինչև ուրբաթ առավոտ Ադրբեջանն այս շրջափակմամբ դադարեցրել էր գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ դրանով ցույց տալով իր` Հարավային Կովկասի փոքր շրջափակված հանրապետությունը խեղդելու իր ցանկությունը։ Բարեբախտաբար, վատագույնից հաջողվեց խուսափել արևմտյան երկրների միջամտության շնորհիվ, ինչը ստիպեց Բաքվին վերականգնել էներգակիրների մատակարարումները։

Այնուամենայնիվ, իրավիճակը շարունակում է մնալ անտանելի, և Ֆրանսիան չի կարող հաշտվել մշտական սպառնալիքի հետ, որը ծանրացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որի տարածքի մի մասն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ֆրանսիան չի կարող նրանց թողնել այնպիսի դիկտատորի քմահաճությանը, ինչպիսին Իլհամ Ալիևն է, որն արդեն երկու տասնամյակ է՝ նրանց նկատմամբ վարում է ռասայական ատելության քաղաքականություն։

  • Կիսվել: