ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ֆրանսիան առաջարկում է ստեղծել միջազգային առաքելություն՝ Գազայում Իսրայելի բանակին փոխարինելու համար

Ֆրանսիան առաջարկում է ստեղծել միջազգային առաքելություն՝ Գազայում Իսրայելի բանակին փոխարինելու համար

Ֆրանսիան առաջ է մղում Գազայում «Կայունացման միջազգային առաքելություն» ստեղծելու նախաձեռնությունը, որը կփոխարինի այնտեղ գտնվող Իսրայելի պաշտպանության ուժերին և կկենտրոնանա պատերազմից հետո ՀԱՄԱՍ-ի զինաթափման վրա: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ֆրանսիայի առաջարկի նախագիծը։

Նշվում է, որ նախաձեռնության գլխավոր նպատակն է իրականացնել հուլիսին ընդունված միջազգային հռչակագիրը, որը կոչ է անում ստեղծել երկու պետություն, զինաթափել ՀԱՄԱՍ-ը և Գազայում ներքին անվտանգության հետ կապված հարցերն աստիճանաբար փոխանցել Պաղեստինի վարչակազմին:

Նախագծում թվարկված են անցումային առաքելության ձևավորման համար նախընտրելի երկրները՝ Եգիպտոս, Հորդանան, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Կատար։ Առաքելությունը կլինի ժամանակավոր՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո, և կսկսի աշխատանքը, երբ իրավիճակը թույլ տա։ Հուլիսին Նյու Յորքում ընդունվել է հռչակագիր, որի համաձայն Գազայում պետք է տեղակայվի ժամանակավոր միջազգային առաքելություն՝ Պաղեստինի ազգային վարչակազմի մասնակցությամբ և ՄԱԿ-ի հովանու ներքո:

Հաղորդվում է նաև, որ փաստաթղթի նախաձեռնողներն են Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան։ Դրան աջակցել են արաբական երկրները, հետագայում այն ամրագրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով։

  • Կիսվել: