չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ֆրանսիան անորոշ ժամանակով փակել է Նիգերում իր դեսպանատունը

Ֆրանսիան անորոշ ժամանակով փակել է Նիգերում իր դեսպանատունը

Ֆրանսիան փակել է Նիամեյում իր դեսպանատունը մինչ հետագա ծանուցումը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած կոմյունիկեում։

«Նիգերում Ֆրանսիայի դեսպանատունը փակ է մինչ նոր ծանուցումը։ Դեսպանատունը կշարունակի իր գործունեությունը Փարիզից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դիվանագետները կշարունակեն «պահել կապը Ֆրանսիայի քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների հետ», իսկ «հյուպատոսական գործունեությունը կիրականացնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հյուպատոսությունները»։

Նշենք որ, Նիամեյում դեսպանատունը փակելու՝ Ֆրանսիայի իշխանությունների որոշման մասին AFP-ն հայտնել է դեկտեմբերի 21-ին՝ հղում անելով իր աղբյուրին։ Նիգերում Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իտեն երկրի մայրաքաղաքը լքել է սեպտեմբերի 27-ին։

  • Կիսվել: