կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ֆրանսիան անհանգստացած է Դոնբաս ռուսական ուժեր ուղարկելու որոշմամբ

Ֆրանսիան անհանգստացած է Դոնբաս ռուսական ուժեր ուղարկելու որոշմամբ

Ֆրանսիայի կառավարությունն անհանգստացած է Ուկրաինայի արևելք ռուսական ուժեր ուղարկելու որոշմամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Նիկոլյա դե Ռիվիերը՝ ուկրաինական թեմային նվիրված Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է TASS-ը։

 

«Մեզ հատկապես անհանգստացնում է (Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի) որոշումը՝ անջատողական տարածքներ խաղաղապահության պատրվակով բանակ ուղարկելու մասին», – ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ դա կարող է դառնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հերթական կոպտագույն խախտումը։

  • Կիսվել: