երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում պահպանել հիմնարար ազատությունները՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում պահպանել հիմնարար ազատությունները՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան

Ֆրանսիան խորապես մտահոգված է Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ձերբակալություններով, որոնց թիրախը հերթական անգամ քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներն են: Այդ մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին՝ պահպանել հիմնարար ազատությունները, մասնավորապես՝ խոսքի և կարծիքի ազատությունն ու մամուլի ազատությունը՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև կոչ է անում ազատ արձակել կամայականորեն ձերբակալված անձանց:

Այսօր՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ֆրանսիան երախտագիտությամբ է նշում ադրբեջանցի անկախ լրագրողների դերն ու խիզախությունը»,- նշված է գերատեսչության պաշտոնական կայքում:

 

  • Կիսվել: