հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ֆրանսիան 60 տոննա մարդասիրական օգնություն կտրամադրի Լիբանանին

Ֆրանսիան 60 տոննա մարդասիրական օգնություն կտրամադրի Լիբանանին

Ֆրանսիան կեռապատկի Լիբանանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ հասցնելով այն 60 տոննայի։ Այս մասին մարտի 11-ին ֆրանսիական TF1 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Մենք որոշել ենք եռապատկել այս շաբաթ ժամանող օգնության ծավալը։ Լիբանանցիների համար նախատեսվում է 60 տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում՝ սանիտարական պարագաների հավաքածուներ, հիգիենայի պարագաներ, ներքնակներ, լամպեր, ինչպես նաև շարժական բժշկական կետ», - ասել է Բարոն։

Նախարար Ժան-Նոել Բարոն ընդգծել է Ֆրանսիայի հանձնառությունը՝ էական աջակցություն ցուցաբերել Լիբանանին:

 

  • Կիսվել: