Ֆրանսիական բանտում կալանավորված անձը պատանդներ է վերցրել. նրան ձերբակալել են
Ֆրանսիայի Առլ քաղաքի բանտում, որը գտնվում է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտում, բանտարկյալը պատանդ է վերցրել բուժանձնակազմի և պահակախմբի մի քանի մարդու, տեղեկացնում է Euronews-ը:
Նշվում է, որ ինքնաշեն սառը զենքով զինված հանցագործը, որը կարող է հոգեկան խանգարումներ ունենալ, պատանդ է պահում երկուսից հինգ բուժաշխատողի։
Ավելի ուշ արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը հայտնեց, որ հանցագործը ձերբակալվել է, տուժածներ չկան։
Տղամարդը պահում էր չորս հոգու՝ երեք բժշկի և մեկ բանտապահի։ «Ֆիզիկապես պատանդները լավ են։ Նրանք չեն տուժել, սակայն հինգ ժամ պատանդ մնալը կարող է հոգեկան ցնցում թողնել, նշել են ոստիկանությունում:
Դատարանից հայտնել են, որ պատանդ վերցրած հանցագործը կալանքի տակ էր բռնաբարության համար։
Ենթադրվում է, որ դեպքի պատճառը երեսունամյա հանցագործին այլ քննչական մեկուսարան տեղափոխելու մերժումն է եղել: