երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ֆրանսիացի քաղաքական գործիչը մեղադրել է Զելենսկուն Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու ցանկության համար

Ֆրանսիացի քաղաքական գործիչը մեղադրել է Զելենսկուն Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու ցանկության համար

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլա Դյուպոն-Էնյանը հայտարարել է, որ Փարիզը պետք է դադարեցնի զենք մատակարարել Ուկրաինային, որի նախագահը ձգտում է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսել: Համապատասխան հայտարարությունը նա արել է Sputnik-ին տված հարցազրույցում։

Ինչպես նշել է պատգամավորը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «զոհաբերում է» սեփական ժողովրդին և «ցանկանում է Եվրոպան ներքաշել Ռուսաստանի դեմ Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»։ Միևնույն ժամանակ նա Ուկրաինայի ղեկավարին «վտանգավոր» մարդ է որակել։

Քաղաքական գործիչը նաև նշել է, որ Արևմուտքը պետք է համաձայնի Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Ընդ որում` այն պետք է ներառի Դոնբասի ռուսալեզու բնակչության պաշտպանությունը և չեզոք կարգավիճակն Ուկրաինայի համար։

Դյուպոն-Էնյանը նաև հավելել է, որ Ֆրանսիան պետք է «պահպանի անկախությունը դատողությունների մեջ, միջնորդ դառնա և իր ծառայություններն առաջարկի, որպեսզի իսկապես խաղաղությունը վերականգնի»:

  • Կիսվել: