երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«ֆրանսիացի որոշ քաղաքական գործիչներ բացահայտ սատարել են Հայաստանին պատերազմի ընթացքում». Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը՝ Ֆրանսիայի դեսպանին

«ֆրանսիացի որոշ քաղաքական գործիչներ բացահայտ սատարել են Հայաստանին պատերազմի ընթացքում». Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը՝ Ֆրանսիայի դեսպանին

Այսօր Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Բուայոնին:

Գաֆարովան դեսպանին շնորհավորել է Ադրբեջանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նա կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

Ադրբեջանցի խոսնակը նաև ասել է, թե ֆրանսիացի որոշ քաղաքական գործիչներ ՛՛բացահայտ սատարել են Հայաստանին թե՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո՛՛:

՛՛Նման սադրիչ հայտարարությունները վատ են ազդում ադրբեջանաֆրանսիական հարաբերությունների վրա՛՛,-նշել է նա և քննադատել 2022 թ. նոյեմբերին Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունած բանաձևերը՝ անվանելով դրանք ՛՛հակաադրբեջանական՛՛:

 

  • Կիսվել: