երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիացի ֆերմերները պատրաստվում են պաշարել Փարիզը

Ֆրանսիացի ֆերմերները պատրաստվում են պաշարել Փարիզը

Ֆրանսիացի ֆերմերները պատրաստվում են փակել Փարիզի եւ մերձակայքի երթեւեկությունը ութ ուղղղություններով։ Բողոքի ակցիաները շարունակվում են ամբողջ երկրում։ Մասնակիցները դժգոհ են գյուղատնտեսության աջակցության՝ կառավարության հայտարարած միջոցներից։ Այս մասին տեղեկացրել է «Եվրոնյուզը»։

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հանդիպել է ֆերմերների հետ կենտրոնական Ֆրանսիայում (Էնդր եւ Լուար), որպեսզի լսի նրանց դիրքորոշումն ու ինչ-որ ելք գտնի։ Բայց առայժմ ֆրանսիական գյուղատնտեսական ձեռնարկությունները բավարարված չեն կառավարության դիրքորոշումից։ Գյուղատնտեսության նախարար Մարկ Ֆեսնոն հայտնել է, որ միջոցների նոր փաթեթը կհայտարարվի առաջիկայում։

Որպեսզի տրակտորները չմտնեն Փարիզ եւ կանխվի Եվրոպայում ամենախոշոր՝ Ռյունժիի պարենային շուկայի եւ մայրաքաղաքի օդանավակայանների փակումը, երկրի իշխանությունները գործի կդնեն 15 հազար ժանդարմներ եւ ոստիկաններ, ինչպես նաեւ զրահամեքենաներ։

  • Կիսվել: