հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ֆոն դեր Լյայենը դեռ չի որոշել՝ արդյոք կրկին կառաջադրվի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար

Ֆոն դեր Լյայենը դեռ չի որոշել՝ արդյոք կրկին կառաջադրվի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ դեռեւս չի որոշել՝ արդյոք կրկին առաջադրելու է իր թեկնածությունը ԵՀ ղեկավարի պաշտոնի համար։

«Եվրոպական ընտրությունները տեղի կունենան ավելի քան մեկ տարուց։ Ամսաթիվը դեռ որոշված ​​չէ», - երկուշաբթի Բեռլինում լրագրողներին ասել է ֆոն դեր Լյայենը: «Ես դեռ որոշում չեմ կայացրել»,- ասել է քաղաքական գործիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կրկին առաջադրվելու է ԵՀ նախագահի պաշտոնի համար։

«Ինձ համար դա շատ կարեւոր է եւ հենց դրա համար այս դժվար ժամանակներում կարեւոր են համախմբումը եւ ուժեղ Եվրոպական միությունը եւ այդ պատճառով այժմ ժամանակը չէ այդ հարցին պատասխանելու համար», ասել է ֆոն դեր Լյայենը՝ հավելելով, որ ինքը կհայտարարի իր որոշման մասին, «երբ ժամանակը գա»:

Ֆոն դեր Լյայենը Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել 2019 թվականի հուլիսի 2-ին։ 2019 թվականի հուլիսի 16-ին Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկել էին նրա օգտին․ կողմ էր քվեարկել 383 պատգամավոր, դեմ՝ 327, ձեռնպահ՝ 22 (պահանջվում էր բացարձակ մեծամասնություն՝ 374 ձայն)։

 

  • Կիսվել: