երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան․ Ֆոն դեր Լայեն

Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան․ Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել Վրաստանի կառավարությանը «գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան»։

Եվրահանձնաժողովի ղեկավարը Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով երկրի նախագահին «Վրաստանի եվրոպական ապագայի հանդեպ նվիրվածության համար»։

«Վրաց ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ աջակցում է այս ուղուն։

Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան»,- նշել է ֆոն դեր Լայենը։

  • Կիսվել: